Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Միշտ չէ, որ լռությունը ոսկի է

Միշտ չէ, որ  լռությունը ոսկի է
30.07.2013 | 00:01

Օրերս Հայաստանում գտնվող Ռուսաստանի ԱԳՆ-ին կից Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետհամալսարանի ռեկտոր, արտակարգ և լիազոր դեսպան Ա. Տորկունովը, որին հայ ռուսասերները համարում են «մեր օրերի Պրիմակով», բավականին ուշագրավ հայտարարություններ է արել: Հայաստանում արդեն մեկ և կես տարի գործող, ռուսական իդեաներ սփռող «Գրիբոյեդով» ակումբում տրված ֆուրշեթի ժամանակ, որին մասնակցել են նաև Էդուարդ Նալբանդյանն ու ԵՄ «գծով» փոխնախարար Զոհրապ Մնացականյանը, Տորկունովը, մի քանի անգամ նայելով ուղիղ Նալբանդյանի և Մնացականյանի աչքերին, ընդգծված տոնով ասել է. «Չմոռանանք, որ Ռուսաստանը Հայաստանին զենք է տալիս անվճար»:
Իբր, էլ ինչի՞ եք բողոքում Ադրբեջանին մեկ միլիարդով տված զենքի համար, էլ ո՞ւր եք այսքանից հետո գնում ԵՄ` ասոցացվելու վերջինիս հետ: Ըստ ներկաների, Նալբանդյանը նրան լսել է ուշի ուշով, քաղաքավարի, գլխով արել ու ոչինչ չի ասել:
Կասի նոյեմբերին` համաձայնագրի նախաստորագրմամբ, տեղեկացնում են լավատեղյակները:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2605

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ